Այսօր՝ դեկտեմբերի 23-ին ԼՂՀ կառավարության կայացած նիստում հավանության են արժանացել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Արցախում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի նոր ծրագիր է ընդունվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես կառավարության նիստում նշել է ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը, ծրագրի նպատակն է բնակչության շրջանում նվազեցնել այդ հիվանդության բարձիթողության և դրա պատճառով մահացության ցուցանիշները: