Սանկտ Պետերբուրգում նորվեգացի Մագնուս Կարլսենի չեմպիոնությամբ ավարտվեց կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը:
ԱԱ. Կարլսենը՝ չեմպիոն, Արոնյանը չորրորդն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 21 հնարավորից 14 միավորով գրավեց չորրորդ տեղը՝ Կարլսենին զիջելով 3 միավոր: Երկրորդ տեղը գրաված լեհ Յան Կշիշտոֆ Դուդայի արդյունքն է 16,5 միավոր: Բրոնզե մեդալը նվաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 14,5 միավոր, գրում է NEWS.am SPORT-ը:
Արոնյանը Կարլսենի եւ Դուդայի հետ պարտիաներում պարտություն է կրել, Նակամուրայի հետ խաղացել է ոչ ոքի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ռոբեր Հովհաննիսյանը (12,5 միավոր) 31-րդն է, Հրանտ Մելքումյանը (12,5) 34-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը (12) 53-րդն է, Գաբրիել Սարգսյանը (12) 55-րդն է, Արամ Հակոբյանը (11,5) 62-րդն է: