Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնիՆախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Նախագահ Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված մայիսյան եռատոնին
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Համապատասախան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները:
Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից:
Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: