Artsakhpress

Հասարակական

ՀՀ-ից Արցախում Ամանորը նշել ցանկացող մարդկանց հոսք կա. ձմեռային տուրիզմը ԼՂՀ-ում

Արցախում տուրիզմի ոլորտում արձանագրվել է մեծ առաջխաղացում, սակայն կան ոչ նպաստավոր երևույթներ։

ՀՀ-ից Արցախում Ամանորը նշել ցանկացող մարդկանց հոսք կա. ձմեռային տուրիզմը ԼՂՀ-ում

ՀՀ-ից Արցախում Ամանորը նշել ցանկացող մարդկանց հոսք կա. ձմեռային տուրիզմը ԼՂՀ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։«Ամբողջ տարվա ընթացքում մենք այս տարի արձանագրել ենք միջազգային ներգնա զբոսաշրջիկների նվազում մոտավորապես 20 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: Այդ նվազումը  կախված է մի շարք հանգամանքների հետ, որոնց մեջ վերջին տեղում չէ ամառային սահմանային լարվածությունը: Այն լայն հրապարակվել է աշխարհով մեկ և որոշակի բացասական ազդեցություն ունեցել Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման   վրա»,-ասաց նա:

Չնայած դրան` Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ մյուս կողմից արձանագրվել է Հայաստանի Հանրապետությունում բնակվողների՝ Ղարաբաղ այցելությունների թվի մեծ աճ։ «Դա շատ հուսադրող է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր նպատակային շուկաներից մեկն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մասնավորապես ձմռանը, ապա նա նշեց, որ այն դեռ նոր է մտել իր իրավունքների մեջ և որևէ ընդհանրացված գնահատական դեռ վաղ է տալ: «Սակայն  արձանագրվել է արդեն շատ դրական միտում, երբ ՀՀ մեր հայրենակիցները ցանկանում են Ամանորն անցկացնել Ղարաբաղում. ըստ հյուրանոցների տվյալների` մենք բավականին մեծ հոսք ունենք ամանորյա տոներին, որը շատ ոգևորիչ է»,-ասաց նա նշեց, որ Ամանորը Արցախում անցկացնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այս տարի ավելի շատ են, քան անցած տարի։

Արցախի պաշտոնյան ասաց, որ Ղարաբաղում առկա են զարգացած զբոսաշրջային ենթակառույցներ՝ հատկապես հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Նա նշեց, որ բացառությամբ տարվա ընթացքում երկու տոնական օրերի՝ մայիսի 9-ի և  սեպտեմբերի 2-ի, այլ ժամանակաշրջաններում հյուրանոցներն ամբողջությամբ բավարարում են առկա զբոսաշրջիկների պահանջարկը:

«Ձմեռային տուրիզմի մասին Ղարաբաղում որպես այդպիսին խոսել դեռ վաղ է, որովհետև մենք չունենք ձմեռային տուրիզմին  բնորոշ ենթակառուցվածքներ,  ինչպիսին կան  օրինակ Ծաղկաձորում կամ Ջերմուկում: Ձմեռային սեզոնը բավական ցածր սեզոն է մեզ մոտ համարվում»,-ասաց նա:

Սերգեյ Շահվերդյանը թեև կարծում է, որ Արցախի բնությունը ձմեռային տուրիզմի համար ամենանպաստավոր պայմաններն ունի, սակայն ձմեռային տուրիզմի զարգացումն առաջին հերթին հենց ենթակառույցների ձևավորումն է: «Դա  բավականին մեծ ներդրումների խնդիր է, որի շուրջ մենք մտածում ենք, պոտենցիալ ներդրողների հետ բանակցում ենք  և փորձում ենք նրանց ներգրավել ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու գործընթացներում»,-ասաց նա:

«Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը  նշեց, որ իրենք իրենց հաճախորդներին ուղղորդում են նաև Արցախ՝ ձմեռային հանգիստն անցկացնելու համար: «Այնտեղ լավ ծրագրեր կան, հետաքրքիր փաթեթներ, էքսկուրսիաներ,  կացություն հյուրանոցում, տոնական միջոցառումներ կան և շատ մատչելի գներով»,-ասաց նա։ Տնօրենի տեղեկացմամբ՝  արցախյան փաթեթներն, ի տարբերություն հայաստանյան փաթեթների, 30-40%-ով  էժան են:

Նա նշեց, որ թեև ձմռանը Արցախ այցելուների թվի աճ կա, սակայն այդ թիվն այնքան էլ մեծ չէ: Իսկ ինչ վերաբերում է արտերկրից այցելուներին, ապա Ռուբեն Գրիգորյանն ասաց, որ շատ քիչ թվով այցելուներ կան Ռուսաստանից:

«Ավելի շատ Արցախ այցելում են տարվա մյուս եղանակներին»,-ասաց նա և նշեց, որ ձմռանը հյուրանոցային տեղերի պակաս Արցախում չկա:

«Ջոել» զբոսաշրջային ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը նշեց, որ իրենց տուրիստական գործակալությունում այս պահի դրությամբ պահանջարկ չկա, թեև ավելի՝ մոտ 10 տոկոսով մատչելի են Արցախի փաթեթները:

«Արցախն ավելի շատ  ամռան սեզոնին է հետաքրքիր»,-ասաց նա և նշեց, որ ձմռանը Հայաստանից ավելի շատ ծովափնյա երկրներ են նախընտրում գնալ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search