Artsakhpress

Միջազգային

Ամերիկայի հրեաների կոմիտեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ամերիկայի հրեաների կոմիտեն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հիշատակի ուղերձով: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Le Monde պարբերականը:

Ամերիկայի հրեաների կոմիտեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ամերիկայի հրեաների կոմիտեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ամերիկայի հրեաների կոմիտեն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հիշատակի ուղերձով:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Le Monde պարբերականը:

«Նախորդ հարյուրամյակի կոտորածների հանդիսավոր հիշատակման ամսվա ընթացքում, սկսած Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցից մինչև Իսրայելում ու ԱՄՆ-ում Հոլոքոստի ամենամյա հիշատակման արարողությունները, մենք կանգ ենք առնում Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն հաշվվող զոհերի հիշատակի ողբերգական տուրքի առջև»,-նշվում է կոմիտեի հայտարարության մեջ: Ամերիկայի հրեաների կոմիտեն կոչ է անում Օսմանյան կայսրության կործանումից մի քանի տարի հետո հիմնված Թուրքիայի Հանրապետությանը ոչ միայն թույլատրել մուտք գործել պատմական արխիվներ, որոնք կվերաբերեն զանգվածային կոտորածի այդ մութ շրջանին, այլ նաև անդրադարձ կատարել փաստաթղթերի պարունակած իրականությանը` ընդգծելով, որ շուրջ մեկդարյա վերքի ապաքինումը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կառերեսվի այդ ցավոտ ժամանակաշրջանի ճշմարտության հետ:

Կոմիտեի գործադիր տնօրեն Դևիդ Հարիսը մարդկության դեմ գործած անընդունելի հանցագործություն է անվանել Օսմանյան իշխանությունների` էթնիկ հայերի նկատմամբ իրականացրած կոտորածները: Նրա հավաստմամբ` որպեսզի այլևս երբեք չկրկնվի կատարվածը, անհրաժեշտ է, որ այդ շրջանի իրադարձություններն ամբողջությամբ ընդունվեն: «Ինչպես ցավալի կերպով մեզ հիշեցնում են դրանց հաջորդած սարսափները, մենք բոլորս էլ պարտավորություն ունենք հիշել դրանք`որպես անհրաժեշտ քայլ ապագայում նմանօրինակ գործողությունները կանխելու համար: Մենք համերաշխ ենք բարի կամք ունեցող բոլոր այն մարդկանց հետ, ովքեր հիշում են Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը` 20-րդ դարի առաջին, բայց ոչ վերջին էթնիկ բնաջնջման ու ցեղասպանության օրինակը»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search