Վրաստանը մասնակցում է Էստոնիայում միջազգային խոշոր զորավարժությանը
Ապրիլի 29–ին Էստոնիայում մեկնարկել է միջազգային «Spring Storm-2019» («Գարնանային փոթորիկ») խոշոր զորավարժությունը, որին մասնակցում է 13 երկրից շուրջ 9000 զինծառայող։ Մասնակից երկրների մեջ են նաև Վրաստանն ու Ուկրաինան։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ–ի բրիգադը։
Վրաստանը մասնակցում է Էստոնիայում միջազգային խոշոր զորավարժությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Էստոնիայի հանրային ռադիոյի կայքը։
«Spring Storm-2019»–ը տևելու է 3 շաբաթ և ավարտվելու է մայիսի 17–ին։ Զորավարժությունը անցկացվում է չորս փուլով, որոնց ընթացքում վարժանքների մասնակիցները մշակում են համազորային մարտի վարման հմտությունները:
Զորավարժությանը մասնակցում են նաև Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Լատվիան, Լիտվան, ԱՄՆ–ն, Լեհաստանը և Ֆինլանդիան։
«Spring Storm-2019»–ին կիրառվելու են Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի օդուժի Eurofighter կործանիչները, Լեհաստանի օդուժի ՍՈւ–22 գրոհիչները, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի օդուժի Wildcat, Pavehawk և Apache ուղղաթիռները։ Նշենք, որ Apache ուղղաթիռները Մեծ Բրիտանիան վերջերս էրուղարկելԷստոնիա։
«Spring Storm» զորավարժությունը վերջին անգամեղել էր2017 թվականին և 2019 թվականի զորավարժության մասնակից երկրների մեծ մասը մասնակցել էր նաև այդ զորավարժությանը։