Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկիհրավերով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2015 թվականի հունվարի 1921ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին։
Արմեն Աշոտյանը Հայաստանը կներկայացնի Համաշխարհային կրթական համաժողովում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ ԿԳ նախարարության փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների և կրթական քաղաքականության իրականացման թեմաները:
Համաժողովին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները և բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը:
Արմեն Աշոտյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ: