Հայաստանի քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի նախաքննական վարույթում Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ առողջական խնդիրներ ունենալու մասին տվյալ ձեռք չի բերվել:
ՀՀ Քննչական կոմիտեն Պերմյակովի՝ առողջական խնդիրներ ունենալու մասին տվյալ չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ, որտեղ նա տարբեր ստուգումների է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել: