«Փրայմ» առողջապահական ընկերությունը, որ հանդիսանում է հիվանդանոցների կառավարման ամենախոշոր ընկերություններից մեկն ԱՄՆ-ում, Միացյալ հայկական հիմնադրամի (UAF) հետ համատեղ 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բժշկական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին:
Ամերիկյան «Փրայմ» առողջապահական ընկերությունը 2 մլն դոլարի բժշկական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին
«Փրայմ» առողջապահական ընկերությունը, որ հանդիսանում է հիվանդանոցների կառավարման ամենախոշոր ընկերություններից մեկն ԱՄՆ-ում, Միացյալ հայկական հիմնադրամի (UAF) հետ համատեղ 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բժշկական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հիվանդանոցներին կտրամադրվեն հիվանդանոցային մահճակալներ, պացիենտի մոնիտորներ, դեֆիբրիլյատորներ, ինֆուզիոն և կերակրման պոմպեր և այլն:
«Սա 5 մլն դոլար նվիրատվության առաջին առաքվող օգնությունն է: Մեզ համար հաճելի է Հայաստանի և Արցախի ժողովուրդներին ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, որոնց կարիքը նրանք շատ ունեն»,- նշել է «Փրայմ» առողջապահական ընկերության հիվանդանոցային գործառնությունների նախագահ Միքայել Սարյանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարականով ձևավորվել է հատուկ հանձնաժողով բժշկական սարքավորումները համապատասխան հիվանդանոցներում տեղավորելու համար: