Artsakhpress

Հասարակական

Արթուր Վարժապետյանն արցախցիներին հերթական նվիրատվությունն է արել

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել ռուսաստանաբնակ հայազգի բարերար Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ մի շարք պետական կառույցներին նվիրաբերված 15 «Շեվրոլետ Նիվա» և «ՈւԱԶ» ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արթուր Վարժապետյանն արցախցիներին հերթական նվիրատվությունն է արել

Արթուր Վարժապետյանն   արցախցիներին  հերթական      նվիրատվությունն  է   արել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը` նշելով, որ Արցախում հերթական ուշագրավ իրադարձությունն է տեղի ունենում:

«Հայոց նորագույն պատմության մեջ նման իրադարձությունն այս էլ քանիերորդ անգամ աշխարհին ակնհայտ ցուցադրում է աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը համազգային խնդիրների շուրջ: Այս տոնական օրերին դարձյալ այստեղ մեզ հետ է հերթական բարեգործական առաքելությամբ ռուսաստանաբնակ մեր ազգակից, հայտնի գործարար-բարերար Արթուր Վարժապետյանը»,-նշել է Ս. Ավանեսյանը:

Հանդիսավոր արարողությանը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնանքի խոսքն է հղել հայ ժողովրդի մեծ բարերարին:


Մեզ հետ զրույցում Արթուր Վարժապետյանն էլ իր խոսքում նշել է. «Իմ ցանկությունն է, որ Արցախում խաղաղությունը տևական լինի, և մենք էլ մեր հայրենանվեր մտահղացումներն իրականացնենք հայրենաշինության գործում: Ավանդույթի համաձայն` ամեն տարի սեպտեմբերին բարեգործական ծրագրով գալիս եմ Արցախ: Շուրջ 10 տարի է ես Արցախի կողքին եմ: Հպարտ եմ , որ գոնե այսպես կարողանում եմ իրականացնել; հայրենիքիս սատարելու իմ որդիական պարտքը»:

Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի ղեկավար Արթուր Յերանոսյանը, ով ևս մեքենա է ստացել իր շնորհակալական խոսքում ասել է. «Մենք մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Արթուր Վարժապետյանին` մեր համայնքին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա նվիրաբերելու համար: Նրա արարքը հայրենասիրության վառ օրինակ է և, կարծում եմ, որ նրա օրինակին կհետևեն շատերը»:

 

 

 

Իսկ Ասկերան քաղաքի բնակիչ Անդրանիկ Բադալյանը, ով ևս «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է ստացել, ևս իր գոհունակությունն է հայտնել բարերարին` մասնավորապես ասելով. «15 տարի է ինչ զբաղվում եմ հողագոծությամբ: Հողի մշակիս համար մեծ պատիվ է այսպիսի ուշադրության արժանանալը շնորհակալ եմ նրան ու նրա նման բարերարին, ովքեր օտարության մեջ ապրելով հոգով ու սրտով իրենց հայրենիքի հետ են: Սա իրոք իսկական հայրենասերի արարք է»:

 

 

 

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և այլք:

Հիշեցնենք, որ սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն   այսօր  Արթուր Վարժապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search