ՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը տարածաշրջան էր ժամանել նվազագույնը ճանաչողական այցով, իսկ առավելագույնը՝ ԼՂ հակամարտության իրավիճակի վրա ազդելու համար:
Նուլանդը եկել էր տարածաշրջան՝ ԼՂ հարցում իրավիճակի վրա ազդելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նուլանդի այցը, նրա խոսքով, պայմանավորված էր տարածաշրջանային քաղաքականությամբ: «Նուլանդը զբաղվում է այս տարածաշրջանով՝ Եվրասիայով: ԼՂ խնդիրն, իհարկե, առաջնային չէ, բայց խնդիրներից մեկն է, որվ նա պետք է զբաղվի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով. «Երկրորդ, հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում որոշակի լարվածություն է նկատվում եւ Նուլանդը եկել էր նվազագույնը ճանաչողական այցով, առավելագույնը՝ իրավիճակի վրա ազդելու համար»:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-18-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը տարածաշրջանային այց է կատարել: Փետրվարի 16-ին նա եղել է Բաքվում, 17-ին՝ Թբիլիսիում, իսկ 18-ին՝ Երեւանում: