Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գրում է թուրքական gercekgundem կայքը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար քայլեր կձեռնարկեն Հայաստանի և Թուրքիայի ՀԿ-ները
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գրում է թուրքական gercekgundem կայքը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «1915թ.-ի դեպքերին առնչվող» ցավակցական ուղերձից հետո քաղաքացիական հասարակության կառույցները սկսել են քայլեր ձեռնարկել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար։
Թուրքիայի և Հայաստանի 8 հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող հայ-թուրքական կարգավորմանն աջակցություն հայտնելու ծրագրի շրջանակներում ՀԿ-ներին դրամաշնորհներ կտրամադրվեն։
200 հազար եվրո կազմող դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորելու է 20 տարբեր ծրագրի՝ յուրաքանչյուրը 5-30 հազար եվրո արժողությամբ։
Ծրագիրը նախատեսում է աջակցություն երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, տնտեսական և գործարար, կրթական և մշակութային կապերի ստեղծմանը, ինչպես նաև՝ անկողմնակալ տեղեկատվությունը երկու կողմերին հասցնելուն։