Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում դուրս է եկել թռիչքուղուց
Turkish Airlines-ի ինքնաթիռը Նեպալում դուրս է եկել թռիչքուղուց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գործակալության փոխանցմամբ՝ տարածված լուսանկարներից երևում է, որ ինքնաթիռի առջևի շասսին կոտրվել է: Հաղորդվում է, որ դեպքի պահին եղանակային բարդ պայմաններ են եղել, ինքնաթիռը շրջապատված է եղել խիտ մառախուղով:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: