Artsakhpress

Քաղաքական

Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել կանադական Aespul.weebly.com-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել Կանադայի ուսանողական միության (AESPUL) նախագահ Ֆրանսուա-Պիեռ Կարտոլանոյին:

Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել կանադական Aespul.weebly.com-ին

Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել կանադական Aespul.weebly.com-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հարցազրույց է տվել Կանադայի ուսանողական միության (AESPUL) նախագահ Ֆրանսուա-Պիեռ Կարտոլանոյի

Կազմակերպությունը նպատակ ունի բարեկամության և համագործակցության ցանց հաստատել քաղաքական համակարգերի համապատասխան ակտորների հետ, ինչպես նաև նպաստել աշխարհի տարբեր քաղաքական համակարգերի մասին ուսանողների գիտելիքների ձեռք բերմանը:

«Արցախպրես»-ը, հղում կատարելով ԼՂՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջին, ստորև ներկայացնում է հարցազրույցը.

Որո՞նք են ԼՂՀ արտաքին քաղաքականության ներկայիս ուղղությունները


ԼՂՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ժողովրդավարության համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների հիման վրա: Մենք համոզված ենք, որ Արցախի ներկայիս չճանաչված կարգավիճակը չպիտի խոչընդոտ հանդիսանա միջազգային գործընթացներին նրա մասնակցությանը:  

ԼՂՀ արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն են՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը, արտերկրում ԼՂՀ քաղաքացիների (ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների և ներքին տեղահանվածների) իրավունքների և շահերի պաշտպանումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը ԼՂՀ տնտեսության մեջ, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության ամրապնդումը: 

Ինչպիսի՞ն են ԼՂՀ արտաքին հարաբերությունների 2014թ. ուղղությունները

Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված ԼՂՀ ճանաչման դրական միտումների ամրապնդմանը, ինչպես նաև բոլոր փուլերում ԼՂՀ անմիջական և ուղղակի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանը, բանակցությունների սեղանին հակամարտության գլխավոր կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերումը:

Նախատեսվում է լուծել նաև այլ առաջնահերթ  խնդիրներ. Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մասին հավաստի տեղեկատվություն տարածելու նպատակով առավել ակտիվացնել և հետևողական դարձնել աշխատանքները տեղեկատվական դաշտում, ինչպես նաև աջակցել ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված զգալի առաջընթացին և մեր հանրապետությունում ընթացիկ զարգացումներին: 

Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Ձեր նախարարությունը

Հիմնական խնդիրը ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունն է, ինչն իր հերթին, դժվարացնում է մեր նախարարության լիարժեք գործունեությունը և ստեղծում որոշակի սահմանափակումներ իր քաղաքականության իրականացման գործում: Միևնույն ժամանակ առկա խնդիրները մղում են մեզ ավելի ակտիվ և քրտնաջան աշխատանքի՝ ուղղված նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը: 

2014թ. Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունել է ԼՂՀ ճանաչման մասին բանաձև: Այլ քաղաքներ կարո՞ղ են հետևել նրա օրինակին, և ինչքանո՞վ է այդ քայլը կարող դրական դեր խաղալ


Վերջին տարիներին նկատվում է ԱՄՆ և Ավստրալիայի տարբեր նահանգների, ինչպես նաև մի շարք քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչման միտումը (այն շարունակվում է ԼՂՀ քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու միջոցով):

Կցանկանայինք, մասնավորապես, ընդգծել ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասսաչուսեթս, Մեն և Լուիզիանա, ինչպես նաև, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգների օրենսդիր մարմիններիի կողմից  ի սատարումն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ընդունված բանաձևերը և հայտարարությունները: Բացի այդ, քաղաքային մակարդակով հաստատված են արդյունավետ կապեր Մոնտեբելո, Ֆրեզնո, Հայլենդ, Լոս-Անջելես, Պիկո Ռիվերա (ԱՄՆ), Լե-Պեն-Միրաբո և Վիեն (Ֆրանսիա) քաղաքների ու ԼՂՀ քաղաքների միջև: Վստահ եմ, որ տվյալ գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունը և նոր թափ կստանա: Այսօր Արցախն ապացուցել է ամբոջ աշխարհին, որ կայացած պետություն է և կարող է վարել ակտիվ և պատասխանատու արտաքին քաղաքականություն: Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, համարժեք գնահատականի է արժանանում միջազգային հանրության կողմից: 

Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը և վերջերս սահմանին տեղի ունեցած կրակոցները՝ հնարավո՞ր է ակնկալել ռազմական գործողությունների վերսկսում

Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը, որն իր արտահայտությունն է գտնում չդադարող ռազմատենչ հռետորաբանության մեջ, ռազմական ուժի շարունակական սաստկացմամբ և նոր պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքներով, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Հայատյացությունը Ադրբեջանում հասել է պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանի սպառնալիքները մնում են ռազմատենչ հռետորաբանության և շփման գծում (1994 թ. հրադադարի համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված ներկայիս սահմաններում) սադրանքների մակարդակի վրա, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Խաղաղ գործընթացի անշրջելիության երաշխիքների բացակայության և ռազմական գործողությունների չվերսկսման պայմաններում տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը միշտ կլինեն սպառնալիքի տակ:

Ներկայումս ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն է, որը պատրաստ է պատասխանել իր սահմանների վրա ցանկացած ոտնձգության: Այստեղ իր դերը պիտի խաղա նաև միջազգային հանրությունը: Բռնությունից հրաժարվելու բացարձակ անհրաժեշտությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ արված հստակ մեսիջը և բանակցությունների ճանապարհով լուծման որոնումը պետք է կազմեն անքակտելի մասը ընդհանուր գործնական ջանքերի, որոնք միտված են հակամարտության կարգավորման աջակցմանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search