«Աշխարհի պատանի աստղեր» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարն ավարտվել է Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի փայլուն հաղթանակով:
Տիգրան Հարությունյանը`«Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի հաղթող
«Աշխարհի պատանի աստղեր» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարն ավարտվել է Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի փայլուն հաղթանակով: Մեր շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և Ռուսաստանը ներկայացնող հայազգի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանի հետ բաժանելով 1-2 տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է մրցաշարի հաղթող:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 6 միավոր և բաժանելով 6-7 հորիզոնականները` գրավել 7-րդ տեղը:
Մրցաշարն անցկացվում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում, որին մասնակցում էին 12 շախմատիստ: