ՖԻԴԵ-ն հրապարակեց այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են 2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:
ՖԻԴԵ-ի տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում է նաև Արշակ Պետրոսյանը
ՖԻԴԵ-ն հրապարակեց այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են 2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:
Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ներկայացված է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալին, որը շնորհվում է աշխարհի տղամարդկանց լավագույն մարզչին: Այս անվանակարգում թեկնածուների մեջ է նաեւ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը: Տիգրան Պետրոսյանի անվան մեդալի (այն շնորհվում է առանձնահատուկ նվաճումների համար) թեկնածուների մեջ է Իգոր Զայցեւ-Աղայանը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը եղել է, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի եւ Անատոլի Կարպովի մարտավկան:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Armchess.am կայքը:
ՖԻԴԵ-ի «փառքի սրահին» արժանանալու թեկնածուների մեջ է հայկական շախմատի լավագույն մարզիչներից մեկը` Օլեգ Դեմենտեւը, ով մարզել է, մասնավորապես, Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին: Դափնեկիրների անունները ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին: