Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փորձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին ներկայացնել սահմանին տեղի ունեցող միջադեպերի իր տարբերակը՝ մեղքը փորձելով բարդել հայկական կողմի վրա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը բողոքել է Կասպրշիկին՝ Հայաստանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ Հասանովի խոսքով՝ «պաշտոնական Երեւանը խուսափում է խաղաղ բանակցություններից եւ լարում է իրավիճակը շփման գծում»: Միաժամանակ ադրբեջանցի նախարարը մեղադրել է հայերին իրենց բնակավայրերը ականանետերից ու խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծելու մեջ:
«Թշնամին պետք է հասկանա, որ մեր ուղին արդար է: Մեր զինված ուժերը միշտ պատրաստ են ոչնչացնել օկուպանտներին: Մեր բանակի զինանոցում տեղական եւ արտասահմանյան ռազմաարդյունաբերական համալիրների արտադրության նոր, որակյալ, բարձր ճշգրտության եւ ավերիչ մեծ ուժ ունեցող սպառազինություն կա: Դրա շնորհիվ մենք արժանիորեն կատարում ենք մեր պարտականությունները»,-ասել է նախարարը: