ԵԱՀԿ-ն դեռեւս չի արձագանքել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոստովանությանը:
ԵԱՀԿ-ն չի՞ լսում Զաքիր Հասանովի սպառնալիքները. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը անկեղծացել է եւ հայտարարել, որ իրեն հրամայված է «անհապաղ ոչնչացնել թշնամու ցանկացած շարժվող զինվորական օբյեկտ»: Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Մինչ օրս որեւէ արձագանք այդ կառույցի կողմից չկա»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Զաքիր Հասանովի հայտարարությունը:
Փաստացի, Հասանովի հայտարարությունը պարբերաբար հրադադարի ռեժիմը խախտելու, սադրանքների ու դիվերսիաների դիմելու խոստովանություն է: ԵԱՀԿ-ի կողմից արձագանքի բացակայությունը կարող է մեկնաբանվել որպես զիջում շանտաժին: