Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատվիրակություն չի ուղարկելու:
ԱՄՆ-ն Գալիպոլի պատվիրակություն չի ուղարկելու. միակ ներկայացուցիչը կլինի դեսպանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքի հաղորդմամբ, քիչ առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը տեղեկացրել է, որ Վաշինգտոնի որոշման մասին:
Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն Գալիպոլիում ներկայացնելու է հենց ԱՄՆ դեսպանը:
Այսօր հրապարակվել էր նաև ԱՄՆ նախագահի կողմից Հայաստան ուղարկվող պատվիրակության կազմը:
ԱՄՆ-ից Հայաստան եկող պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: