Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թեև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակման արարողության պաշտոնական մասն արդեն վերջացավ, բայց հազարավոր մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր շարունակվում է:
Ստեփանակերտում զանգակատուն-հուշակոթող բացվեց՝ ի հիշատակ Ցեղասպանության 100-րդ տարելիցի. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ստեփանակերտում բացվեց մի մեծ զանգակատուն-հուշակոթող՝ ի հիշատակ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որտեղ ամփոփված են նաև սուրբ նահատակների մասունքները: Ամբողջ մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են այդ արարողությանը Ստեփանակերտի հուշահամալիրում: Ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը»,-նշեց նախագահի խոսնակը::
Դավիթ Բաբայանն ասաց, որ այսօր երեկոյան ջահերով երթ կլինի, որի ընթացքում հազարավոր երիտասարդներ Ստեփանակերտի հրապարակից գնալու են մինչև հուշահամալիր. «Սա շատ կարևոր մի գործընթաց է, որը ցույց է տալիս, որ Արցախն անմասն չի մնում և հանդիսանում է ողջ հայության բաղկացուցիչ մասն այս ոգեկոչման գործընթացում»: