Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներն անցյալ շաբաթ Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանում հաջողությամբ ստուգողական հրաձգություն են իրականացրել Ս-300 զենիթահրթիռային համալիրների եւ դրանց վերափոխակների կիրառմամբ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները վարժանքներ են կատարել C-300 համալիրների կիրառմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «մարտական հրաձգության տակտիկական վարժանքների ընթացքում Կապուստին Յար զորավարժարանում պարապմունքների 60 տոկոսն անցկացվել Է օրվա գիշերային ժամերին: Մշակվել են անձնակազմերի հրամանատարների, անձնակազմերի մարտական պատրաստության վիճակի բերման, փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաեւ փոխհամաձայնեցված գործելու ունակությունների կատարելագործման հարցերը»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Տարբեր թիրախների խոցման բարձր ցուցանիշները ձեռք են բերվել հրթիռային համալիրների մարտական անձնակազմերի ինտենսիվ պատրաստման շնորհիվ, որը կատարվել Է Հայաստանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: