Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների եւ բանակային ավիացիայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ցերեկային ու գիշերային ժամերին ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օդակայանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդակայանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, լեռնային տեղանքի բարդ օդերեւութաբանական պայմաններում թռիչքային առաջադրանքներ կատարելիս ուղղաթիռների անձնակազմերը հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի ավիատեխնիկային, օդակայանի ենթակառուցվածքի օբյեկտներին եւ քանդել թռիչքավայրԷջքային գոտին: ՄիԳ-29 կործանիչների օդաչուները փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի վերգետնյա համակարգերից բանակային ավիացիայի օդային պաշտպանության, ավիացիոն հրթիռների Էլեկտրոնային արձակումներով օդակայանի եւ կապի միջոցների խոցման գործողություններ: Վարժանքի ընթացքում ՄիԳ-29 կործանիչների եւ Մի-24Պ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը 20-ից ավելի թռիչքներ են կատարել: