Ամառային զորակոչը այս տարի կլինի հուլիսին:
Ամառային զորակոչն այս տարի կլինի հուլիսին. Սեյրան Օհանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր` մայիսի 7-ին , լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Երեւանի պետական բժշկական համալսարանում մասնակցում էր ռազմաբժշկական ֆակուլտետում թանգարանի բացման արարողությանը:
«Վերջին փորձը ցույց տվեց, որ մենք չափազանց կարճ ժամանակահատվածում կարողանում ենք կազմակերպել զորակոչը, քանի որ նախարարությունը յուրաքանչյուր զորակոչից հետո աշխատանքներ է տանում հաջորդ զորակոչին մասնակցելու համար»,-ասաց նախարարը` նշելով, որ այն սկզբունքները, պահանջները, որոնք իրենք դրել են զորակոչն իրականացնելու ընթացքում, շարունակվելու են պահպանվել: