Հայաստանի կառավարությունն ամառային զորակոչ կազմակերպելու մասին որոշում է ընդունել։
Հայաստանի կառավարությունը հստակեցրել է ամառային զորակոչի անցկացման կարգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՅԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Չորեքշաբթի նիստի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնեց, որ որոշվել են զորակոչը պատշաճ կերպով կազմակերպելու հարցերը, ինչպես նաև` պատասխանատու գերատեսչությունները։
Կառավարության որոշմամբ ձևավորվել է Հանրապետական զորակոչային հանձնաժողով, որի կազմի մեջ են մտել, մասնավորապես, պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության, տրանսպորտի և կապի, կրթության և գիտության նախարարները, Հայաստանի ԶՈԻ-ի գլխավոր շտաբի պետը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին հրամանագիր է ստորագրել 2015թ.-ի ամառային զորակոչի անցկացման և զորացրման մասին։
Հրամանագրի համաձայն, 2015թ.-ի մայիս-հուլիսին կանցկացվի զորակոչ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության համար, որոնց 18 տարին կլրանա մինչև 2015թ.-ի հունիսի 30–ը ներառյալ, ինչպես նաև կզորակոչվեն այն քաղաքացիները, որոնց տարկետման իրավունքը լրանում է հունիսի 30-ին ներառյալ։
Բացի այդ, 2015թ.-ի հունիս-հուլիսին կզորացրվեն սահմանված ժամկետներում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։