Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթն ստացել է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի՝ ԱՄՆ-ի լավագույն գեղարվեստական ուսումնական հաստատություններից մեկի պատվավոր դոկտորի կոչումը:
Քանյե Ուեսթն արվեստների պատվավոր դոկտոր է դարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ uk.eonline.com-ի փոխանցմամբ՝ Ուեսթը խոտովանել է, որ նյարդայնանում էր իրեն գիտական աստիճան շնորհելու արարողության ժամանակ: Ընդ որում երաժիշտը չի ավարտել Չիկագոյի համալսարանը, որտեղ անգլերեն էր ուսումնասիրում, իսկ նրա հանգուցյալ մայրը ամբիոնի վարիչ էր:
Ռեփերն ասել է, որ կօգտվի դոկտորի աստիճանից, որպեսզի «ավելի դյուրին դարձնի կյանքը մեզ բոլորիս համար»: