Գոյություն ունի չօգտագործված աշխատուժի խնդիր։
Գերմանիայի ներկայացուցիչ. Տարբեր ուսանողների համար առանձին մոտեցումներ են պետք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին մայիսի 15-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Գերմանիայի Կրթության եւ հետազոտության դաշնային նախարարության համալսարանների տնօրինության ղեկավար Պիտեր Գրայսլերը։
Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ կա որակավորված աշխատակիցների կարիք։ Խնդրի լուծման համար կարելի է օգտագործել Բոլոնյան գործընթացի գործիքները։ Պիտեր Գրայսլերը նշել է 2 կետ՝ դիվերսիֆիկացիա եւ շարժունակություն։ «Շարժունակությունը կարող է նպաստել աշխատաշուկայի ներկայացուցիչների որակավորման բարձրացմանը այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Դա մարդկանց հնարավորություն է տալիս սովորել միմյանցից, դառնալ նորարարության աղբյուր»,- նշեց նա՝ առանձնացնելով կամուրջների ստեղծման անհրաժեշտությունը։ «Տարբեր ուսանողների համար առանձին մոտեցումներ է պետք մշակել։ Պետք է հաշվի առնենք շուկայի առանձնահատկությունը։ Համալսարանները պետք է դիվերսիֆիկացնել, ապահովել համալսարանների ինքնավարությունը։ Դիվերսիֆիկացիան եւ շարժունակությունը Բոլոնյան գործընթացի այն գործիքներն են, որոնք կարող են պատասխանել աշխատաշուկայի մարտահրավերներին»,- նշեց Գրայսլերը։