Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը մայիսի 28-ին Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է, որ Եմ անդամ երկրները պետք է բարձրացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը:
ԵՄ անդամ երկրները պետք է բարձրացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. Յոհաննես Հան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՅԻՍԻ 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նա ասել է. «Մեր ճնշումը Ադրբեջանի վրա այնքան էլ մեծ չէ: Բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Ադրբեջանի վրա ազդեցությունից»:
Հանը խոստովանել է, որ ԵՄ ներկայացուցիչները նախագահ Ալիեւի եւ այլ պաշտոնական անձանց առաջ բարձրացնում են այդ հարցերը, սակայն կողմերը տարաձայնություններ ունեն իրենց կարծիքներում:
Բայց պետք է ասեմ, որ ԵՄ որոշ պետությունների ներկայացուցիչներ` բարձր մակարդակի քաղաքական գործիչներ երկկողմանի հանդիպումներում երբեք չեն բարձրացրել այդ հարցերը: Այդ հարցին ավելի շատ հետեւում է Եվրոպական միությունը: Ես անդամ-պետություններին, մասնավորապես նրանց, ովքեր երբեք դա չեն արել, կոչ եմ անում բարձրացնել այդ հարցերը` օգտագործելով իրենց քաղաքական հեղինակությունը», -հավելե է նա: