Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է:
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է. Յոհաննես Հան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Հանը խոսել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակում: «Հայաստանի հետ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Կարծում եմ՝ դա կարվի գագաթնաժողովի շրջանակում: Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի կարող լինել»,- հայտարարել է նա: Հանը դրական է որակել այն ազդանշանները, որ իրենց ստանում են՝ կապված Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման հետ: «Կարևոր է այն, որ սա առաջին դեպքն է, երբ համաձայնագիր է կնքվում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Այսինքն, հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ, բայց միևնույն ժամանակ հեռահար համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ցույց է տալիս, որ հնարավոր է համագոյություն՝ տվյալ դեպքում ի շահ Հայաստանի ժողովրդի»,- ասել է հանձնակատարը: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 24-ին Բրյուսելում: