Արցախի ազգային վիճակախաղ ՓԲԸ-ի տնօրենությունը 1500 հատ վիճակախաղի տոմս տեղադրել է իր պաշտոնական կայքում՝ ակնկալելով, որ այն կսպառվի ամբողջությամբ:
Ազգային վիճակախաղի տոմսեր հնարավոր է ձեռք բերել նաև օնլայն տարբերակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Ազգային վիճակախաղի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ձեռք բերելով Արցախի ազգային վիճակախաղի տոմս օնլայն տարբերակով գնված տոմսը (տոմսերը) կամրագրվեն գնորդների անունով և կպահվեն կազմակերպչի մոտ:
Վիճակախաղի խաղարկությունից հետո՝ շահելու դեպքում, կազմակերպիչը կապ կհաստատի շահողի հետ՝ շահումը տրամադրելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են կապ հաստատել կազմակերպչի հետ:
Նշենք, որ վիճակախաղի կազմակերպման արդյունքում ձևավորված ողջ հասույթը, այս տարի ևս ուղղվելու է Արցախի համայնքների զարգացմանը, հայրենադարձության ծրագրերի իրականացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մասնավորապես 2013թ-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ուղղվել են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում 10 բնակարանների կառուցմանը: Ծրագրի շրջանակում նույն համայնքում նախատեսվում է կառուցել 37 առանձնատուն: