Artsakhpress

Հասարակական

Հայտնի է դարձել «Արցախի ազգային վիճակախաղով» բնակարան շահած քաղաքացին

Այսօր Արցախի Ազգային վիճակախաղի գրասենյակում տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 28-ին կայացած խաղարկության շահումների առաջին փուլի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հայտնի է դարձել «Արցախի ազգային վիճակախաղով» բնակարան շահած քաղաքացին

Հայտնի է դարձել «Արցախի ազգային վիճակախաղով» բնակարան շահած քաղաքացին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց շահած քաղաքացի Անդրանիկ Պողոսյանը, ով շահել է թթի օղու պարունակությամբ թթի փայտից 30 լիտրանոց տակառ, տոմսը գնելիս չի մտածել, որ կարող է շահել, սակայն ուրախ է, որ շահել է, և այս տարի ևս կմասնակցի խաղարկությանը։

Ստեփանակերտի բնակիչ Աշոտ Սարգսյանը, ով արցախյան զարդանախշերով գորգ է շահել, նշեց, որ նախաձեռնությունը շատ է գոհացրել իր ընտանիքի անդամներին, քանի որ այն նաև նշանակում է վերականգնել ազգային հարուստ ավանդույթները: «Մենք շարունակելու ենք գնել Ազգային վիճակախաղի տոմսեր, այնքան ժամանակ, մինչև որ բնակարան շահենք և այս սիրուն գորգը կախենք այդ բնակարանում»,- ժպտալով ասած Ա. Սարգսյանը։

«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր՝ շահումների հանձնման առաջին փուլին մասնակցել են Արցախի 8 քաղաքացիներ, որոնցից մեկը շահել է երկու գորգ։ «Երկրորդ փուլը տեղի կունենա Երևանում, որտեղ կհանձնենք 71 շահումներ։ Այնուհետև փուլ առ փուլ կսկսենք բաժանել մնացած շահումները»,-ասաց Ա. Արզումանյանը՝ հավելելով, որ շահողներ եղել են ԱՄՆ-ից, Հարավային Ամերիկայի երկրներից, Լիբանանից, Իրանի Իսլամական հանրապետությունից, Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Կիպրոսից։

«Արցախի ազգային վիճակախաղ»-ի տնօրենի խոսքով, անցած տարի վիճակախաղի մրցանակային ֆոնդն, ընդհանուր առմամբ, կազմված է եղել 350 շահումից. արցախյան արտադրության գորգեր, թթի օղու պարունակությամբ և թթի փայտից պատրաստված 20 և 30 լիտրանոց տակառներ և մեկ բնակարան Ստեփանակերտում, որի շահողը, ի դեպ, արդեն հայտնի է և նա Իրանի Իսլամական հանրապետությունից է, սակայն անուն ազգանունը դեռևս ճշտվում է։

«2013թ.-ին՝ վիճակախաղի ստեղծման առաջին տարում, իրացվել են 261 505 տոմսեր, իսկ անցած տարի՝ 141.749 տոմսեր։ Սպառված տոմսերի քանակի նվազման հիմնական պատճառը, մեր կարծիքով, ստեղծված արտարժույթի ճգնաժամն էր, քանի որ, օրինակ, Ռուսաստանում ռուբլու կուրսը իջավ, իսկ դոլլարինը՝ բարձրացավ: Եվ քանի որ վիճակախաղի տոմսերը վաճառվում էին դոլլարով , մեկ տոմսի արժեքը այդ տատանումներից գրեթե երկու անգամ բարձրացավ»,-ասաց Ա. Արզումանյանը՝ հույս հայտնելով, որ այս տարի ավելի մեծ հաջողություններ կարձանագրվեն, քանի որ վիճակախաղից ստացած հասույթը կրկին կուղղվի վերաբնակեցման ծրագրին։

Նշենք, որ 2013թ-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ուղղվել են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում 10 բնակարանների կառուցմանը: Ծրագրի շրջանակում նույն համայնքում նախատեսվում է կառուցել 37 առանձնատուն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search