Թուրքիայում ձերբակալվել է Դիարբեքիրում ընդդիմադիր «Ազգերի ժողովրդավարական» կուսակցության հանրահավաքի ընթացքում պայթյուն կազմակերպած անձը:
Դիարբեքիրում հանրահավաքին պայթյուն իրականացրած անձը ձերբակալվել է. Դավութօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: TRT Haber կայքի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ այս պահին ձերբակալվածի անունը չի հրապարակվում, քանի որ գործի քննությունը շարունակվում է:
Վարչապետը նաև նշել է, որ Թուրքիայի իշխանություններն անում են հնարավորը՝ հանցագործներին բացահայտելու համար:
Հիշեցնենք, որ քրդամետ ուժի հանրահավաքի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր երկու մարդ, տուժել էր ավելի քան 100-ը: