Artsakhpress

Հասարակական

Շուրջ 200 ընտանիք ավտոերթով ժամանել են Արցախ (լուսանկարներ)

Հունիսի 20-ին Վարդենիս-Քարվաճառ մայրուղով Արցախ են ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիք՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:

Շուրջ 200 ընտանիք ավտոերթով ժամանել են Արցախ (լուսանկարներ)

Շուրջ 200 ընտանիք ավտոերթով ժամանել են Արցախ (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայրենի երկրամասում իրենց ամառային հանգիստը կազմակերպելու  նպատակով ավտոերթով Արցախ ժամանածներին Քարվաճառի մատույցներում նրանց  անձամբ դիմավորելու էր գնացել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև արցախյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝  երիտասարդները հայրենադարձ արցախցիներին դիմավորել են աղ ու հացով, պաստառներով ու ծափողջյուններով:

ԼՂՀ  վարչապետը, ողջունելով բոլորին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի՝  նման նախաձեռնության համար:

Ա.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Արցախի ու Արցախից դուրս ապրող ծագումով արցախցիների համար:

«Նախ՝ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր արցախցու գոնե տարին մեկ անգամ լինել Արցախում և ապրել իր հայրենակիցների հետ: Կապե ՛ք ձեր երեխաներին ու թոռներին ձեր հայրենիքի հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ինքնությունը, դրանով  նաև մեծապես կաջակցեք Արցախի շենացմանը»,-ասել է վարչապետը:


Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ու շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին նման ջերմ ընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ եմ և ոգևորված, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Այն, անշուշտ, շարունակական է լինելու: Իսկապես, սա մեծ հայրենսիրական քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է իր  գոնե մեկշաբաթյա հանգիստն   անց կացնի հենց իր հայրենի հողում»:

Կոչն, ըստ Վ.  Գրիգորյանի, չորս միտում ունի՝ հայրենասիրություն, տնտեսական աճ, վերաբնակեցում՝ հայրենադարձություն և անվտանգության խնդիրների ապահովում:


«Ես Մարտակերտի շրջանի Չափար գյուղից եմ: «Արցախ»   հայրենակցական միության կոչին նաև մեր ընտանիքն է արձագանքել: Մենք ժամանել ենք  Ռոստով քաղաքից: Ամեն տարի մեկամսյա հանգիստն անց  ենք կացնում    մեր հայրենիքում՝ կարոտներս  առնելով   հայրենի հողից»,- ասել է նախաձեռնության մասնակից  Կարինե Դանիելյանը և ավելացրել, որ արդեն 24 տարի է, ինչ   իրենք  Արցախում չեն ապրում:


Նշենք նաև, որ միջոցառման նախաձեռնությունը պատկանում է «Արցախ» հայրենակցական միությանը:

«Արցախ» հայրենակցական միությունը կոչ էր արել աշխարհի բոլոր հայերին, և հատկապես ծագումով ղարաբաղցիներին, ովքեր ապրում են արտասահմանում, պարբերաբար այցելել հայրենի երկրամաս և ամեն տարի իրենց ընտանեկան արձակուրդի գոնե մեկ շաբաթն անց կացնել Արցախում: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search