23 տարի առաջ այս օրը հայ ազգը կորցրեց լեգենդար հրամանատարին:
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ծնվել է 1942 թ.Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
Ազգալդյանն առաջիններից էր, ով 80-ականների ցույցերի ժամանակ արդեն հասկացել էր, որ այդ ամենը վերածվելու է զինված պայքարի և իր ընկերների հետ սկսեց զենք պատրաստել:
Լ. Ազգալդյանն իր անկուսակցական լինելու սկզբունքին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջ: Արտասահամանցի լրագրողի այն հարցին, թե նա ինչ գույնի է, այսինքն` ինչ կուսակցության է հարում, Լեոնիդ Ազգալդյանը ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել, որ դա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա:
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել էԱրցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտիշրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Լ. Ռ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։