Ստավանգերի գերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցել է Մագնուս Կարլսենի հետ:
Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցել է Մագնուս Կարլսենի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պարտիայի ընթացքում Արոնյանը առավելություն է ստացել, իսկ Կարլսենը գտնվել է ցայտնոտի վիճակում: Սակայն հայ շախմատիստի կոպիտ սխալից հետո, Կարլսենը հաղթանակ է տարել:
«Սա, հավանաբար, այս մրցաշարում իմ վատագույն խաղն էր: Ես շատ վատ խաղացի: Արոնյանը անընդհատ իմ նկատմամբ առավելություն է ստանում, ավելի հաճախ, քան որեւէ մեկն աշխարհում, սակայն ինձ գրեթե միշտ հաջողվում է փրկվել»,- նշել է Կարլսենը պարտիայից հետո:
Մրցավեճից հետո Լեւոնը չի կարողացել բացատրել իր սխալը.
«Տապալված եմ: Դժվար է բացատրել զգացումներս: Չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ»: