Artsakhpress

Սպորտ

Վանի Աղթամար կղզուց Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի. լուսանկարներ

Մարզական ավանդույթներով հայտնի Գյումրին հուլիսի 18-ին տոնական տրամադրության մեջ էր. Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերի ջահը Գյումրիում էր:

Վանի Աղթամար կղզուց Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի. լուսանկարներ

Վանի Աղթամար կղզուց Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի. լուսանկարներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային 6-րդ խաղերի՝ երեք ջահերից մեկը՝ սփյուռքի   ջահը, որը վառվել էր Վանի Աղթամար կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցում, այնուհետև մի շարք հայաշատ վայրերով անցնելով, հասել էր Ջավախք և այնտեղից տեղափոխվել Գյումրի: Ջահակիրը գյումրեցի հանրահայտ մարզուհի, ծանրամարտի Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն էր:

Ջահը մուտք գործեց Գյումրու «Բարեկամության» պուրակ՝ այնտեղից  «Վարդանանց» հրապարակ՝ ֆայտոնով: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը դիմավորեցին  ուրախ երգ ու պարով: Գյումրու քաղաքպետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ջահի մուտքը Գյումրի, հույս հայտնեց, որ այս անգամ ևս գյումրեցի մարզիկները կապացուցեն, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք լինելուց բացի նաև մարզական մայրաքաղաք է: «Մենք ունեցել ենք շատ փառապանծ մարզիկներ, ովքեր աշխարհի ու Եվրոպայի տարբեր մրցումներում բարձրացրել են մեր եռագույնը: Համահայկական 6-րդ ամառային խաղերին Գյումրին մասնակցելու է 13 մարզաձևով, ու կունենանք լուրջ հաջողությունյուններ, բայց այս անգամ այդ բարձունքը կլինի բարեկամական: Բարի երթ եմ մաղթում խաղերի մասնակիցներին»,-նշեց Սամվել Բալասանյանը: 

Գյումրին խաղերում հանդես կգա 13 մարզաձևում՝ ընդհանուր 300 մարզիկով: Բացի Գյումրիից խաղերին կներկայան նաև Արթիկը՝ 3 մարզաձևով՝ 40 անդամ, և Մարալիկը՝ 2 մարզաձև, պատվիրակության ամդամների ընդհանուր թիվը՝ 15: Մինչ այս Համահայկական խաղերին Շիրակի մարզի արդյունքները բարձր են եղել՝ Գյումրին նվաճել է 41 մեդալ՝ 10 ոսկի, 10 արծաթ և 21 բրոնզ, իսկ Արթիկը խաղերում նվաճել է 1 բրոնզե մեդալ՝ վոլեյբոլ մարզաձևից:

«Այս կարևորագույն ստուգատեսն ընդգրկված է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում և գտնվում է համայն հայության ուշադրության կենտրոնում: Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլ նաև ազգային միասնության կարևոր գործոն, աշխարհասփյուռ հայության շփման, մերձեցման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Այսօր մենք դիմավորեցին խաղերի և հայ ժողովրդի միասնությունը խորհրդանշող երեք ջահերից մեկը»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ կարևորելով նաև Համահայկական խաղերը Գյումրիում անցկացնելու նախաձեռնությունը: Խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերը կանցկացվեն նաև Գյումրիում՝ ֆուտբոլ և ֆոտզալ մրցաշարերը: 

Ջահը Գյումրիից ուղևորվեց Սարդարապատ, այնտեղից էլ կտարվի Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, որից հետո օգոստոսի 2-ին երեք ջահերը միասին մուտք կգործեն Երևանի «Հրազդան» մարզադաշտ՝ ազդարարելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search