Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի:
Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ PKK-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: TRT Haber կայքի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Դավութօղլուն նշել է, թե երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ահաբեկիչները կարծել են, թե երկիրը թուլացել է, սակայն «դա այդպես չէ»:
«Թուրքիայի իշխանությունները պատրաստ են ցանկացած սադրանքի պատասխան տալ: Մենք պատրաստ ենք համաժամանակյա գործողություն իրականացնել ոչ թե 3, այլ, եթե հարկ լինի, 33 ահաբեկչական խմբավորման դեմ»,-ասել է Դավութօղլուն: