Թբիլիսիում ավարտվում է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը, որտեղ Հայաստանը կներկայացնող մարզիկները անհաջող հանդես եկան:
Հայ մարզիկներն անհաջող հանդես եկան Օլիմպիական փառատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ՝ մեդալ էր ակնկալվում եզրափակիչ մտած հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից (օղակներ) և Մհեր Տուդոյանից (նժույգ թափեր): Սպասելիքները չարդարացան. երկուսն էլ զբաղեցրին ութերորդ հորիզոնականը: Առանց մեդալի հայրենիք կվերադառնան նաև ձյուդոիստներ Կարեն Ստեփանյանը (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյանը (81 կգ), լողորդներ Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը և խճուղային խմբավազքի հեծանվորդները:
Հայաստանը ներկայացրեցին հեծանվային սպորտ, թենիս, ձյուդո, սպորտային մարմնամարզությու, աթլետիկա և լողմարզաձևերի 23 պատվիրակներ: Թբիլիսին կընդունեց շուրջ 10 հազար հյուրեր, որոնցից 4 հազարը մարզիկներ էին: