Իտալական Տոսկանա նահանգի մայրաքաղաք Ֆլորենցիայում շաբաթ փոթորկի հետեւանքով 20 մարդ է տուժել:
Ֆլորենցիայում փոթորկի հետեւանքով 20 մարդ է տուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տուժածների մեծ մասը թեթեւ վնասվածքներ է ստացել: Սակայն 19-ամյա մի պատանի հաստ ճյուղով գլխին հարված է ստացել:
Ուժեղ քամին վնասել է երկաթուղու հոսանքալարերը, ինչի հետեւանքով մի քնի ժամ շարունակ Ֆլորենցիայի եւ Հռոմի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է:
Քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տանից եւ նախազգուշացրել, որ քաղաքը հեղեղված է անձրեւաջրերով եւ լի տապալված ծառերով: Կիրակի քաղաքում եղանակը կարգավորվել է, սակայն Ֆլորենցիայի որոշ հատվածներում դեռեւս մաքրման աշխատանքներ են իրականացվում: