Ճապոնիայի մայրաքաղաքից 1,2 հազար կմ հեռավորության վրա գտնվող Իո կղզում հրաբխի ոչ մեծ ժայթքում է տեղի ունեցել:
Ճապոնական Իո կղզում ակտիվացել է հրաբուխը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի օթերեւութաբանական վարչությունը դիմել է կղզու շրջանում գտնվող նավերին՝ կոչ անելու ավելի զգոն լինել: Իո կղզում է գտնվում ինքնապաշտպանության ծովային ուժերի կայազորը:
Հրաբուխը մոտ 100 մետր բարձրությամբ մոխրի ամպ է ճայթքել, նաեւ մագմայի ժայթքում է արձանագրվել: Ճապոնացի զինվորականները 8 կմ երկարություն ունեցող կղզու հակառակ կողմում են: Նրանց հնարավոր տարհանման մասին չի հաղորդվում: