Բոգոսլովսկի կղզում հրաբուխ է ժայթքել, որը վարչական առումով պատկանում է ամերիկյան Ալյասկա նահանգին:
Ալյասկայում հրաբխի պատճառով ավիացիայի համար վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է KTVA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Alaska Volcano Observatory-ն (AVO):
Երեքշաբթի մի քանի օդաչուներ հաղորդել են հրաբխի «կարճաժամկետ բուռն ժայթքման մասին», ինչի կապակցությամբ AVO-ն ավիացիայի համար վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ AVO-ն կղզում սարքավորումներ չունի, այդ պատճառով դժվար է հետեւել հրաբխի ակտիվությանը. դա կարվի արբանյակներից եւ հեռահար սարքերից ստացված տեղեկությունների միջոցով: