Իսկական ցեղասպանությունը Թուրքիան է իրականացրել հայերի նկատմամբ.
Իսկական ցեղասպանությունը Թուրքիան է իրականացրել հայերի նկատմամբ. Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շեշելը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է` Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդ «Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սրեբրենիցայում ցեղասպանություն է տեղի ունեցել: Տրագիկոմիկ հայտարարություն է։ Իսկական ցեղասպանությունը թուրքերն են գործել հայերի նկատմամբ»:
Շեշելի նկատմամբ Հաագայի միջազգային դատարանում դատավարություն է ընթանում՝ Սրեբրենիցայի խաղաղ բնակչության սպանության մեղադրանքով: Շեշելը պնդում է, թե այնտեղ ռազմական հանցագործներ են սպանվել, այլ ոչ թե խաղաղ սերբ բնակչություն: