Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8.5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ:
Ադրբեջանական դատարանը հրապարակել է իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: contact.az-ի փոխանցմամբ՝ դատավճռի ընթերցման պահին Արիֆ Յունուսը գրեթե անգիտակից վիճակում է եղել։ Նա պառկել է՝ գլուխը դնելով կնոջ ծնկներին։
Կինը թեքվել է դեպի նա և բռնել նրա գլուխը։
Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։
Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։