Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի փորձագետները դատապարտել են Լեյլա եւ Արիֆ Յունուսների դեմ դատավճիռը

ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դեմ դատավճիռը:

ՄԱԿ-ի փորձագետները դատապարտել են Լեյլա եւ Արիֆ Յունուսների դեմ դատավճիռը

ՄԱԿ-ի փորձագետները դատապարտել են Լեյլա եւ Արիֆ Յունուսների դեմ դատավճիռը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, ըստ փորձագետների` այդ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների շարունակությունն է:

«Ադրբեջանի իշխանություններն անհապաղ պետք է դադարեցնեն քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնաճնշումները», -ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել շտապ եւ անհրաժշետ բժշկական օգնություն ցուցաբերել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, որոնց առոջղական վիճակը խիստ վատացել է դատի ժամանակ, որը «չի համապատասխանել արդար դատարանի նորմերին եւ միջազգային չափանիշներին, եւ որոնց թույլ չի տրվել մասնակցել շատ միջազգային դիտորդների»:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները օգոստոսի 13-ին դատապարտվել են, համապատասխանաբար, 8,5 եւ 7 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու եւ խարդախության մեղադրանքներով:

Սակայն, նրանց հետապնդման իրական պատճառներն են քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում, որը մշտապես բարձրացրել էր Լեյլա Յունուսը, ինչպես նաեւ իշխանությունների կողմից քաղաքացիների գույքի իրավունքների խախտումները, ինչի մասին նա մշտապես տեղեկացրել է միջազգային հանրությանը, եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

Բացի այդ, Յունուս ամուսինները մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար «ժողովրդական դիվանագիտության» շրջանակում, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Լեյլա Յունուսն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: 

Յունուս ամուսինների նկատմամբ Բաքվի դատավճիռը դատապարտել եւ «սարսափելի անարադարություն» են բնութագրել ԱՄՆ պետքարտուղարությունը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (World Organisation Against Torte - WOAT):

Յունուսների դատավճիռը դատապարտել եւ անհապաղ նրանց բանտից ազատելու կոչ են արել Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժովի նախագահ Իզաբել Սանթոսը, ով հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունները լկտիաբար խախտում են ԵԱՀԿ նորմերը»:

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը` «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված` ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Սերխիո Վիերիա դե Մելոնի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Լեյլա Յունուսը նաեւ «Թեոդոր Հաքեր» գերմանական պարգեւի մրցանակակիր է:

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրընթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պաշտպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Դրա համար ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search