Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները միասին նվաճեցին մեկ բրոնզե մեդալ:
Հայ ըմբիշները մեկ մեդալ կբերեն Բրազիլիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երրորդ տեղ գրավեց միայն գերծանրքաշային Էդգար Խաչատրյանը, ով հանդես եկավ հունահռոմեականների մրցաշարում:
Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի վեց անդամներից միայն 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը պայքարեց բրոնզե մեդալի համար, սակայն պարտվեց վճռորոշ գոտեմարտում: Միսակյանն այս տարի Ստամբուլում կայացած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել էր արծաթե մեդալի: