Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
Լևոն Ասատրյանը դարձել է վետերանների աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մրցումային առաջին օրը 76 կգ քաշային կարգի Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն։
Ասատրյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ գերազանցել է ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ է գտնվել թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարել է պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Հայ վետերան ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ:
Եզրափակիչ գոտեմարտում Լևոն Ասատրյանը առավելության է հասել Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ և դարձավ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն: