Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակներից մեկն այսուհետ կրելու է «Տաջիկստան» անվանումը:
Արեգակնային համակարգի մոլորակներից մեկն անվանել են «Տաջիկստան»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն արդեն կայացրել է աստղաֆիզիկոսների միջազգային ընկերակցությունը։
Մոլորակն անվանվել է միջինասիական պետության պատվին` հիմք առնելով տաջիկ գիտնականների ունեցած զգալի ներդրումը երկնային մարմինների ուսումնասիրության հարցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Տաջիկստանը» գտնվում է Մարս և Յուպիտեր մոլորակների միջև` Երկրից 250 մլն կմ հեռավորության վրա: Այն ամբողջական պտույտ է կատարում Արևի շուրջ 5 տարին մեկ: