Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Մայքլ Բրաունը եւ Կոնստանտին Բագիտինը հանգել են այն եզրակացության, որ Արեգակնային համակարգում, հավանաբար, գոյություն ունի իններորդ մոլորակը, որի զանգվածը 10 անգամ գերազանցում Է Երկրի զանգվածը:
Ամերիկացի գիտնականները գտել են Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրել Է Astronomic Journal-ը: Հետազոտողների կարծիքով՝ մոլորակը գտնվում Է Երկրից մոտավորապես 20 անգամ ավելի հեռու, քան Նեպտունի ուղեծիրը:
Գիտնականները մոլորակը համարել են գազային հսկա, որը կարող Է նետված լինել «հեռավոր տիեզերք»՝ Արեգակնային համակարգի ծայրամաս, իսկ դրա պատճառը Յուպիտերի եւ Սատուռնի ձգողականության ուժերն են:
Բացի այդ, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում աստղագետները կկարողանան «նոր» մոլորակը տեսնել աստղադիտակի միջոցով, սակայն արդի օպտիկական տեխնիկան թույլ չի տալիս դա անել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: