Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող՝ Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975թ-ին)։
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյի փոխանցմամբ՝ «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։
«Նախորդ երկու օրվա լարվածության ընթացքում հակառակորդը կորուստներ է ունեցել, ինչի մասին նաև գրում են ադրբեջանական կայքերը»,-ասաց նա։