Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների իրականացրած 3 պայթյունների հետեւանքով 45 մարդ է զոհվել, եւս 110 հոգի վիրավոր է:
Դամասկոսի արվարձանում պայթյունների հետեւանքով 45 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով պետական ԶԼՄ-ներին:
SANA գործակալության տվյալներով՝ սկզբից ավտոբուսի կանգառի մոտ պայթել է պայթուցիկով լցված ավտոմեքենան, իսկ այնուհետև, երբ մարդիկ հավաքվել են վիրավորներին օգնելու համար, երկու մահապարտ գործի են դրել իրենց պայթուցիկ սարքերը:
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին:
Ինչպես հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Ինչպես ավելի վաղ հայտնել են ոստիկանությունում, ռումբերը պայթել են Սաիդ Զեյնաբի Կուու-աս-Սուդան թաղամասում: