Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ին հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գեւորգյանի վիճակն արդեն կայուն է, վտանգն անցել է:
Վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է, վտանգն անցել է. հոսպիտալի պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Սեպտեմբերի 7-ին ամենայն հավանականությամբ կտեղափոխենք հիվանդասենյակ: Վիճակն արդեն բավարար է»,- ասել է հոսպիտալի պետը:
Մյուս վիրավորը՝ Վլադիմիր Գեւորգյանը, գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը կայուն է, թեթեւ վնասվածքներ ունի:
Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանն ունի որովայնի եւ կրծքավանդակի վիրավորում, վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներով: Նա վիրահատվել է: